ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

«Va banque»` կապիտուլյացիոն վերջաբանով

«Va banque»` կապիտուլյացիոն վերջաբանով
17.04.2026 | 20:28

ՆՓ-ն, փրփուրը բերանին, ամենօրյա ռեժիմով ճղճղում է ձեռք բերած ինքնիշխանությունից և անկախությունից, ինչը գործնականում նշանակում է դուրս բերել Հայաստանը գեոպոլիտիկ ավանդական ուղեծրից և մտցնել «արևմտյան» ուղեծիր, իմա՝ Հայաստանը դնել «բարեկամ» Թուրքիայի ուղիղ և տոտալ վերահսկողության տակ, ինչը վերջնական տեսքի բերելու համար ինքն ու իր թիմը առատորեն «խրախուսվում» են : «Խրախուսանքի» փայլից կուրացած` չի էլ մտածում, որ ՀԱՅԵՐԻ ճնշող մեծամասնությունը ունի այնքան խելք և գրագիտություն, հասկանալու համար, որ այս աշխարհում «ինքնիշխան և անկախ» ընդամենը մի քանի պետություն կա, որոնց շուրջը ձևավորված ուղեծրերում են տեղավորված մնացած 200 պետությունները:

Հիմա հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ կամ մնալ իր ավանդական գեոպոլիտիկ ազդեցության տիրույթում, կամ տեղափոխվել թուրքական ազդեցության տիրույթ, որի անունը հրամցվում է որպես «արևմտաժողովրդավարական»: Իսկ, պատկերացնելու համար, թե ինչ է սպասվում թուրքական տիրույթում հայտնվելուց հետո՝ մեծ երևակայություն պետք չէ: Ընդամենը ավելորդ չլինի նշել, որ, եթե 200 տարի առաջ ռուսները չհայտնվեին Կովկասում, ապա չէին լինի ոչ «Հայկական մարզը», ոչ Հայաստանի 1-ին Հանրապետությունը, ոչ Հայկական ԽՍՀ-ն և ոչ էլ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, և այս տարածքում, որի ինքնիշխանությունից և անկախությունից ամենօրյա ռեժիմով փրփուրը բերանին ճղճղում է «ազգակործան պատուհասը», վաղուց վերացած կլիներ ՀԱՅԻ հետքը և այստեղ բնակվելիս կլինեին կովկասյան թաթարները, պարսիկներն ու թուրքերը: Վկան՝ հայաթափված Արցախն ու «կորուսյալ հայրենիքի» մնացյալ հատվածները :

Դիմակազերծված ՆՓ & ՔՊ контора-ն, հանուն իր «հանձն առած» ծրագիրը կյանքի կոչելու և «առատորեն խրախուսվելու», ճարահատյալ գնում է «va banque»՝ էլ ավելի բարդացնելով իր առանց այդ էլ ողբալի վիճակը: Контора-ի «բլեֆ»-ին «հավատացողներ» իհարկե դեռևս կան, որոնց թվում են անմեղսունակները, պարզամիտ անտեղյակները և իհարկե «Նիկոլի աղանդի» մոլի երկրպագուները : Գումարենք սրան

սեփական ընտանեկան բարեկեցությունը համազգային բոլոր արժեքներից վեր դասելը «հպարտ քաղաքացու» քողով քողարկող «խելացի» երեսպաշտներին, որոնք «բիրդան աղա»-ներ դարձած լի ու բոլ օգտվում են իշխանական կերակրամանից և կստանանք «բլեֆ»-ին հավատացողների և այն պաշտպանողների ամբողջական պատկերը, որը դեռևս որոշակի քանակ կազմում է, բայց այնքան է փոքրացել, որ այլևս ի զորու չէ լինելու контора-ին հենարան և ռեսուրսների մատակարար:

Հայ ժողովրդի կողմից ՆՓ & ՔՊ контора-ի ազգակործան գործունեության կասեցումը չափազանց մոտ է, և դրա անխուսափելիությունը բոլորից լավ զգացել ու հասկացել են իրենք՝ контора-ի «աշխատակիցները», դրանից է նրանց մոտ ձևավորվել «անհավասարակշիռ և ջղաձիգ» վիճակ: Զգացել ու հասկացել են, որ այլևս ոչ մի բան և ոչ ոք չի կարող փրկել իրենց ՝ ոչ CIA-ի, MI 6-ի և MIT-ի ինստրուկտորների «հոգատար և զգոն» հովանու ներքո իրենց ստացած պատրաստվածությունը, ոչ

«արևմտաժողովրդավարական» բարեկամների հաճախակիացած այցերն ու անվերապահ աջակցությունը, և ոչ էլ «խաղաղության, ժողովրդավարության և ինքնիշխանության» մասին իրենց այլևս ցասում առաջացնող ճղճղոցները:

Զգացել, հասկացել են և դրա սարսափից է, որ գնում են «va banque»:

Ինչպես ասում են՝ «va banque»-так «va banque», будет вам «va banque», որի վերջաբանն անշու՛շտ լինելու է կապիտուլյացիան:

«Կա՛ քարեր նետելու և կա՛ քարեր հավաքելու ժամանակ»: Պատրաստվե՛ք Հայ ազգի առջև անվերապահ կապիտուլյացիային:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 135

Մեկնաբանություններ